5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է առավոտյան։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գորոնտալո նահանգից 142 կիլոմետր դեպի արևելք։
Ցնցումները գրանցվել են 80 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: