Կորոնավիրուսը մարդկանց մոտ կարող է հանգեցնել հիշողության կորստի
ԱՄՆ Քլիվլենդ կլինիկայի գիտնականները հայտնաբերել են, որ նոր կորոնավիրուսային վարակը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու ուղեղի աշխատանքի վրա:
Այս մասին նշված է բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Գիտնականները արհեստական ինտելեկտի միջոցով ուսումնասիրել են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների և «COVID-19»-ի տվյալները:
Նրանք նաև ուսումնասիրել են գենետիկ գործոնները, որոնք «SARS-COV-2»-ին թույլ են տալիս վարակել ուղեղի հյուսվածքն ու բջիջները: Այսպիսով՝ փորձագետները գտել են սերտ ցանցային կապեր վիրուսի և Ալցհայմերի հիվանդության միջև:
Ըստ այդմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կորոնավիրուսը մարդկանց մոտ կարող է հանգեցնել հիշողության կորստի: