Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Քաղաքականություն

Այսօր սպառնալիքի տակ են թե՛ հայկական անկախ պետության գոյությունը, թե՛ երկրի բնակչության կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ Արա Աբրահամյանի հայտարարությունը.

Մենք այստեղ ենք՝ տանը, և ես կոչ եմ անում Հայաստանի, Արցախի և սփյուռքի առողջ հայրենասեր ուժերին, որոնք մտահոգ են մեր երկրի և ժողովրդի ճակատագրով, միավորվել հանուն մեր հայրենիքի անկախության պահպանման, հանուն ազատ, հզոր, արժանապատիվ և բարեկեցիկ պետության:

-Սիրելի բարեկամներ, Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայրենակիցներ,

Մեր հայրենիքն այժմ համակարգային ճգնաժամի մեջ է՝ պատերազմից վիրավոր ու խոշտանգված, համաճարակի հետևանքներից, սոցիալական հակասություններից և բաժանարար գծերից հոգնած ու տանջահար։

Դա պայմանավորված է նախորդ և ներկա իշխանությունների գործողություններով, նրանց արհեստավարժության բացակայությամբ և տիրող կաշառակերությամբ, պետության և քաղաքացիների խնդիրների նկատմամբ նրանց անտարբերությամբ, ջախջախված ու պարտված պատերազմի ելքով, չլուծված սոցիալական և տնտեսական խնդիրներով, եկամուտների բացակայությամբ:

Անցած երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան է սրվել, որ այսօր սպառնալիքի տակ են թե՛ հայկական անկախ պետության գոյությունը, որի մասին մեր նախնիները երազում էին, և թե՛ երկրի բնակչության կյանքն ու անվտանգությունը:

Թուրք-ադրբեջանական միավորված ուժերը, չնայած մեր քաջարի զինվորների 44-օրյա հերոսական դիմադրությանը, դաժան հարված հասցրին Հայաստանի սրտին՝ Արցախին՝ խախտելով բոլոր միջազգային իրավական և քաղաքակրթական չափորոշիչները, ոտնձգություն կատարելով ինքնիշխան Հայաստանի տարածքում՝ առանց երկրի իշխանություններից պատշաճ հակահարված ստանալու, երբեմն էլ՝ նրանց բարի կամքի դրսևորմամբ:

Այսօր մենք պետք է համախմբվենք, որպեսզի հաղթահարենք երկրի նախկին բոլոր իշխանությունների կառավարման բերած օրհասական հետևանքները, որոնց հինգերորդ մասը Փաշինյանի ռեժիմն էր՝ իր բաժանարար գծերով, հոգևոր, բարոյական հիմքերի ու ավանդույթների թուլացմամբ և ոչնչացմամբ, գործնականում զրոյից կառուցելու այն Հայաստանը, որի մասին մենք երազում ենք:

Նոր ու հզոր Հայաստան ձևավորելու գործընթացում Սփյուռքի դերն ու մասնակցությունն ավելի կարևոր են, քան երբևէ: Ահա, թե ինչու այս ճակատագրական օրերին ինձ հետ Հայաստանում են Ռուսաստանի հայերի միության տասնյակ տարածաշրջանային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, այլ երկրներից ժամանած աջակիցներ:

Հայաստանը մեր ճակատագիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք ոչ ոքի թույլ չենք տա ոչնչացնել այն: Մենք կուժեղացնենք այն և կստեղծենք հայ ժողովրդի համար ապահով, սոցիալապես արդար և սիրված երկրում ապրելու պայմաններ և հնարավորություն:

Մենք ոչ միայն պետք է փոխենք գործող կառավարությունը, այլև կառուցենք նոր քաղաքական համակարգ, որը հիմնված կլինի նախագահական կամ կիսանախագահական կառավարման և սփյուռքի ներգրավվածության արդյունավետ մեխանիզմի վրա (օրինակ, սփյուռքի համար ներկայացնել փոխնախագահի պաշտոնը և ԱԺ-ում ստեղծել Սփյուռքի Պալատ և այլն):

Ես և իմ թիմը օգտագործում ենք համաշխարհային քաղաքականության և միջազգային բիզնեսի մեր երկար տարիների փորձը, մեր զարգացումների համակարգը, կայացած և համաձայնեցված նախագծերը՝ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, արտաքին բռնաճնշմանը և մարտահրավերներին համարժեքորեն դիմակայելու համար:
Մենք կբուժենք պատերազմի վերքերը, կօգնենք վետերաններին, փախստականներին, հաշմանդամներին:

Ձեռք բերելով լավագույն դեղամիջոցները, պատվաստանյութերը և պաշտպանիչ սարքավորումները՝ մենք կարող ենք մեղմել կորոնավիրուսի ազդեցությունը հանրության կյանքում:

Մենք կվերականգնենք հայ քաջ զինվորի բարի համբավը և կզարգացնենք մեր բանակը, որը ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հայաստանում ապրող բոլոր ժողովուրդների (եզդիներ, ռուսներ, Ասորիներ և այլք) դարավոր ու հերոսական ավանդույթների կրողն է։

Մենք կվերակենդանացնենք հայկական մշակույթը և կաջակցենք Հայ Առաքելական եկեղեցուն, կամրապնդենք հոգևոր և բարոյական արժեքները:

Մենք կստեղծենք բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններ, կաջակցենք հողագործությանը և, միևնույն ժամանակ, կսկսենք անցումը դեպի թվային տնտեսություն:

Մենք կստեղծենք աշխարհի առաջին թվային պետությունը`«Թվային Հայաստանը», որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին և թույլ կտա արդիականացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ՝ բարելավելով և հեշտացնելով քաղաքացիների կյանքը:

Բարձրորակ և մատչելի կրթությունը հասարակության և պետության անվտանգության հիմնասյուներից մեկն է: Մենք կզարգացնենք գիտությունն ու կրթությունը, կհամախմբենք աշխարհի լավագույն գաղափարները և երիտասարդներին ժամանակակից կրթության հավասար հասանելիություն կապահովենք:

Մենք հայ հասարակությանը կվերադարձնենք այնպիսի ավանդական, բարոյական գենետիկ հասկացություններ, ինչպիսիք են պատիվն ու արժանապատվությունը: Հայ երիտասարդությունը պետք է դաստիարակվի ազգային ավանդույթների ոգով՝ հիմնվելով մեր գնահատանքի արժանի անհատների օրինակների վրա, ովքեր փառաբանում են մեր երկիրն ու ազգը, որոնց անունները գրված են համաշխարհային գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների պատմության մեջ: Երիտասարդների ֆիզիկական դաստիարակության համար մենք կվերականգնենք ու կզարգացնենք հայկական սպորտային փառահեղ ավանդույթները։

Մենք կամրապնդենք և նոր ազդակ կհաղորդենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, միևնույն ժամանակ, կզարգացնենք համագործակցությունն աշխարհի այլ երկրների հետ, մեր շուրջը կմիավորենք Հայաստանի բարեկամներին և նրանց մասնակցությամբ այս տարվա աշնանը կանցկացնենք «Արարատյան դաշինք» ֆորումը Երեւանում։

Մենք՝ հայերս, խաղաղ և ստեղծագործ ժողովուրդ ենք, այլ ազգերի հետ փոխգործակցության հին ու հաջողակ փորձառությամբ և չենք ցանկանում պատերազմ․ մենք չունենք ավելորդ հայ, մեզ համար թանկ է յուրաքանչյուրը: Բայց եթե մենք զգում ենք, որ վտանգված է մեր ինքնությունն ու մեր տունը՝ Հայաստանը, այդժամ բոլորս կվերադառնանք տուն և կպաշտպանենք մեր ժողովրդին և մեր հայրենի հողը:

Մենք եղել ենք, կանք, ապրելու ենք մեր տանը, ստեղծագործելու ենք մեր սեփական հողի վրա: Մենք կօգտագործենք մեր բոլոր միջազգային կապերը, մեր փորձը և գիտելիքները` հայոց պետությունն ամրապնդելու, նրա անվտանգությունն ապահովելու, մեր երեխաների ու թոռների համար արժանապատիվ կյանք, տեսանելի ապագա գալիքը նախանշելու, Հայաստանում հարմարավետ կենսական մթնոլորտ ու միջավայր ստեղծելու, բազմաթիվ հայերի հայրենիք վերադարձի համար։

Այդ պատճառով ես և իմ թիմը Հայաստանում ենք: Մենք ունենք նոր Հայաստան կերտելու կամք, կարողություններ և անսասան ոգի և մենք այն կկերտենք Աստծո հանդեպ ունեցած խորը հավատով և մարդկանց հանդեպ ունեցած հոգատարությամբ:

«Հայաստանը մեր տունն է».
Այսպես է կոչվում միասնական ցուցակը, որի թիվը քվեաթերթիկում 10-ն է, որի օգտին քվեարկելով դուք կդառնաք մեր թիմի մի մասը: Թիմ, որը սիրում է Հայաստանը, ինչպես դուք և ունակ է ապահովել լավ ապագա ձեզ համար, ձեր երեխաների համար, ունակ է ընձեռել սեփական հողում, սեփական տանն արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորություն։

Մենք պետք է համախմբվենք ցեղասպանությունից փրկված ու հայրենական պատերազմում հաղթած մեր նախնիների անվամբ՝ հանուն մեր 18-ամյա զինվորների վառ ու անմար հիշատակի, ովքեր իրենց կյանքը նվիրեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը՝ Արցախը:

Մեր մեջքին կանգնած է մեր տունը՝ Հայաստանը: Սփյուռքը, դաշնակիցները, քաղաքակիրթ աշխարհը և բոլոր բարի կամեցողները մեզ հետ են:

Մենք եղել ենք, կանք ու կլինենք: Եւ միասին մենք կհաղթենք:


Մեր հետնորդները կհպարտանան մեզնով և մեր գործերով: