Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվել անկախ պետականություն ունենալ։ Իսկ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքար է մղել օտար նվաճողների դեմ իր պետականությունը պահպանելու կամ վերականգնելու հարցում, ամբողջական պատկերացում ունի պետականության արժեքի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ պետականության թուլացումը կամ զարգացումը մեծապես կախված է երկրի իշխանության կողմից պետական համակարգի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքներից։

Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին գերի դարձած գործիչների, պետական համակարգի կազմալուծման և հայության շրջանում հասունացած բարոյալքության ու երկպառակության հետ։ Այս հանգամանքը էական է նաև այն առումով, որ ներկայումս մենք ապրում ենք բավական բարդ ժամանակաշրջանում, որն ընդհանուր առմամբ լուրջ փորձություն է մեր պետականության համար։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ։


Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը հայոց պետականության ու ինքնիշխանության մասին խոսելն է, սակայն այնպես ստացվեց, որ հենց իր օրոք մեր պետությունը հայտնվեց այնպիսի ծանր դրության մեջ, երբ անվտանգության և կառավարման համակարգերը քայքայված վիճակում են հայտնվել։ Առաջին հիմնական խնդիրը գալիս է կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության պակասից։ 2018 թվականին վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե ինքը բարեփոխելու է պետական կառավարման համակարգը, մասնավորաբար ասում էր, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, որը ենթադրում է վարչապետի ձեռքում լիազորությունների գերկենտրոնացում և խոչընդոտում է պետության զարգացմանը։

Այդ համատեքստում նա նույնիսկ խոսում էր նախագահին լրացուցիչ լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին։ Սակայն գնալով կառավարման համակարգի հավասարակշռությունը ոչ միայն շարունակում էր խախտված մնալ, այլև ժամանակի ընթացքում ծանրությունն ավելի էր թեքվում գործադիր իշխանության կողմը։ Փաշինյանը, հասկանալի է, ինչպես միշտ ստել էր. նա պաշտոնամոլ է, հանուն իր աթոռի, իր լիազորությունների նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ իր զավակի անունը շահարկելու:

Սակայն այդ վիճակին նպաստեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իներտ, անդեմ գործունեությամբ, այն աստիճան, որ ստորագրեց իր չեղած լիազորությունների էլ ավելի կրճատման մասին օրենքը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց հենց իր պաշտոնավարման օրոք գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանությունը խժռելու գործընթացը։

Երկրի անվտանգության ամրապնդման հարցերով զբաղվելու փոխարեն Փաշինյանը ամիսներով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցով էր զբաղված։ ՍԴ-ի ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք հակասահմանադրական որակվեցին իրավաբանների կողմից։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է կառավարման համակարգի մասնագիտական որակների փոշիացմանը։ Նախ՝ դա պայմանավորված էր առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ոչնչացմամբ, երբ համատարած կերպով առանցքային պորտֆելներում նշանակվեցին պատահական մարդիկ, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեին պետական կառավարման ոլորտի անխափան աշխատանքն ապահովելու համար։

Դա առաջացրեց այդ կառույցների այն աշխատակիցների դժգոհությունը, որոնք տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ ու գիտելիքներ էին կուտակել։ Այս ամենի հետևանքով պետական գերատեսչությունների ներսում ավելի սրվեցին ներքին հակասությունները։ Դրա համար էլ այսօր պետական կառավարման համակարգի շատ օղակներում բարձիթողի իրավիճակ է, կամ, այսպես ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։

Բացի դրանից, պետությունը պետություն է իր անվտանգության միջավայրով, բայց հենց Փաշինյանի օրոք անվտանգության ոլորտում ստեղծված համակարգը լիովին խաթարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունը իրական անվտանգության ճարտարապետություն կառուցելու փոխարեն ավելի շատ զբաղված էր բանակը վարկաբեկելով, ԱԱԾ-ին անհեթեթ առաջադրանքներ տալով։

Սպաներին ներկայացնում էր իբրև թալանչիներ, իսկ պրոֆեսիոնալներին փոխարինում հարմարվողականներով։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երեք տարում հինգ տնօրեն փոխելն ինքնին շատ խոսուն է: Չենք ասում, թե նախկինում պետական կառավարման համակարգում ամեն ինչ անթերի է եղել։ Բայց եթե այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը հասցրել է այսքան քայքայել պետական համակարգը, ապա ի՞նչ ահռելի ավերածություններ կանի այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, հնարավորություն ստանա ընտրությունների արդյունքում վերարտադրվել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում