Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է ՆԱՏՕ-ի համար. Էստոնիայի վարչապետ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանն «ամենամեծ սպառնալիքն է» ՆԱՏՕ-ի համար: Հայտնում է BNS գործակալությունը:
Նրա խոսքով՝ դաշինքի ամենակարևոր խնդիրը կոլեկտիվ պաշտպանությունն է, և այն ապահովելու համար անհրաժեշտ է հարմարվել ավելի ու ավելի բարդ անվտանգության միջավայրին:
«Մեր շահերից է բխում վերահաստատել դաշինքի միասնությունը և դաշնակիցների կողմից ընդհանուր ըմբռնում ապահովել ՆԱՏՕ-ի առջև ծառացած սպառնալիքների մասին: Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի համար»,-շեշտել է Կալլասը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ։
Վարչապետը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի ամրապնդել զսպման և պաշտպանության իր դիրքերը, և դրա համար անհրաժեշտ են ինչպես ռեսուրսներ, այնպես էլ նոր լուծումներ: