Տեխասում մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ․ կա 29 վիրավոր
ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած մրցավազքի ժամանակ մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսի ամբոխի մեջ։ Պատահարի հետևանքով 29 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «KVIA ABC-7 News» հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆաբենսե բնակավայրում: Նախնական տվյալներով ՝ ութ մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ մեքենան, անհայտ պատճառներով, դուրս է եկել կերթևեկելի ուղուց և ոչնչացրել ցանկապատը: Վթարի արդյունքում վնասվել է նաև երեք այլ տրանսպորտային միջոց:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։