Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների զոհերի թիվը 2 904 է։ Եվս 10 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Մենք ներկայացնում ենք լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2904 զինծառայողների մասին, ովքեր զոհվել են Հայրենական պատերազմում և թաղվել մինչև հունիսի 14-ը: Անհայտ կորած են համարվում 10 զինծառայողներ։ Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ»։