Մակրոնը Էրդողանի հետ զրուցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում այսօր՝ Բրյուսելում։ Գագաթնաժողովում կքննարկվի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչև 2030 թվականը, կլիմայի փոփոխության և սպառնալիքների դեմ պայքարի մասին հարցեր։
Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդը հայտնել էր, որ ցանկանում է իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հարցերը։