Փաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումներըԲազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ ԻսկանդարյանԴիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան
Հասարակություն

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա.-ն և Ղ. Ա.-ն, նրանց ազգական Հ. Ի.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով, ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերով` 5.250.000 ՀՀ դրամին համարժեք 201 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10.050 ԱՄՆ դոլար: Այնուհետև նախապես միմյանց միջև կատարելով գործողությունների դերաբաշխում, քողարկված բնույթի հեռախոսազրույցների, ինչպես նաև հանդիպումների միջոցով իրար հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նշված կեղծ փողերից 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9.050 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիսի 10-ին Ղ. Ա.-ի միջոցով իրացրել են առևտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք ՀՀ դրամի, իսկ 522.000 ՀՀ դրամին համարժեք՝ 20 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1.000 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում Գ. Ա.-ի միջոցով Երևան քաղաքում հանձնել են Լ. Կ.-ին, որպիսի գործողություններով խաթարվել է ՀՀ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը:

Կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով Գ. Ա.-ն, Ղ. Ա.-ն և Հ. Ի.-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են:

Իրեղեն ապացույց հանդիսացող 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամները հայտնաբերվել և ուղարկվել են փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կեղծ փողերի ապօրինի շրջանառության սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: