Բայդենն ու Պուտինը Ժնևում կքննարկեն նաև Արցախի հարցը
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն ռազմավարական կայունության, «COVID-19»-ի դեմ պայքարի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:
Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը նշել է, որ կատարվել են շատ մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ և առաջիկա հանդիպման օրակարգում արտացոլված են գործնականում բոլոր թեմաները, որոնք այժմ մտահոգում են ռուսական և ամերիկյան կողմերին:
Հիշեցնենք,որ հանդիպումը կկայանա վաղը՝ Ժնևում: