Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 176 միլիոնի
Հունիսի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 176 միլիոն դեպք: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Համաճարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 3 միլիոն 812 հազար մարդ:
Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան: Այսպիսով՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր արձանագրվել է «COVID-19»-ի 33 միլիոն դեպք, որոնցից 599 հազարը ունեցել են մահացու ելք:
Հնդկաստանում գրանցվել է 29 միլիոն վարակի և 377 հազարը մահվան դեպք, իսկ Բրազիլիայում ՝ համապատասխանաբար 17 միլիոն վարակի և 488 հազարը մահվան դեպք: