Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր
Քաղաքականություն

Այսօր բոլորս ստիպված ենք ապրել հերթական ստորացումը. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինիքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը տելագրամյան իր էջում մի քանի դիտարկում է հրապարակել.

«1. Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։

2. Խորհրդանշական է, որ հենց այսօր «մուրճով առաջնորդը» ոստիկանական ահռելի ուժերով շրջապատված մեկնում է Սյունիքի գրավմանը։ Պետք է լինենք զուսպ և աչալուրջ` ընդհարումներ և բռնություն թույլ չտալու համար։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես «շարքերի ագրեսիվությունը», առաջնորդից առաջ անցնելով, պարպվում է ընդդիմախոսների շտաբների վրա։

3. Ինձ շատերը հարցնում են` իսկ ինչպե՞ս պայքարել նիկոլիզմի դեմ։ Շատ պարզ. նրա դեմ պայքարել պետք չէ. Ուղղակի նրան պետք է զրկել ատելության քարոզի հեռուստատեսային ռեսուրսից, վարչական լծակներից ու մարդկանց ստիպողաբար հավաքների բերելու հնարավորությունից, և նիկոլիզմն ինքն իրեն կանհետանա։ Այն կանհետանա, երբ մեղմվի մեր հասարակության մեջ առկա համատարած վախը` սեփական կարծիք և հայացքներ ունենալու հանդեպ։ Իսկ մինչ այդ մենք պետք է թույլ չտանք, որ նա բերի նոր բախումների ու նոր բռնության։

4. Երկրում ձևավորվում է քաղաքացիների նոր շերտ` քաղաքացիների, որոնք գիտակցում են պետության հանդեպ իրենց անհատական պատասխանատվության գաղափարը և չեն ուզում դիտորդ լինել։ Սա թերևս միակ լուսավոր միտումն է, որ կա այսօրվա իրականության մեջ։ Ի գիտություն. «Հայաստան» դաշինքի մայիսի 9-ի առաջին հանրահավաքից մինչ այս պահը մեր հավաքներին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ։ Հաշվի առնենք՝ առանց որևէ հարկադրանքի ու վարչական ռեսուրսի։ Եվ սա պատասխանատու քաղաքացիների հասարակության ձևավորման պրոցեսն է։ Շատ ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ հետևում են մեզ եթերում ու սոցիալական ցանցերում։

5. Պետությունն ամբողջությամբ գտնվում է իներցիոն ռեժիմում։ Այն թևակոխում է անկառավարելի քաոսի փուլ, քանի որ պետական ապարատն այլևս չի ընդունում այս իշխանության հեղինակությունը և արժեքը։

6. Դիմում եմ ուժային և իրավապահ կառույցների նիկոլիստական հատվածին, տարբեր կալիբրի պաշտոնյաներին՝ մեկ վայրկյան անգամ ձեզ չթվա, թե այլևս հնարավոր է կասեցնել մեր ժողովրդի ինքնամաքրման այս պատմական պրոցեսը։ Հանուն ձեր իսկ շահի՝ չխաբեք ձեզ։ Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է։ Ձեր խնդիրն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել խաղաղ ու հանդարտ ապրելու նրա անկեղծ մղումները, թույլ չտալ մեր երկրում նոր արյունահեղություն։ Այսօր, ինչպես և 13 տարի առաջ, ագրեսիվությունը և ատելությունը քարոզում է Նիկոլը, բայց հիմա դա անում է ձեր հովանու տակ։

7. Դիմում եմ նիկոլական ատելության համակիր որոշ գործարարների և «հեղինակությունների»։ Չի լինելու ներում, եթե դուք մեկ վայրկյան անգամ հակաօրինական ուժային աջակցություն ցույց տաք այս ֆաշիստական ռեժիմին»։