Հենց այսքան սյունեցի է եկել իր հետ հանդիպելու. Վազգեն Սաղաթելյանը լուսանկար է հրապարակել Սիսիանում հավաքվածների և տեսանյութ՝ ավտոերթով բերվածների մասին
Նիկոլի հանդիպումը Սիսիանում նախատեսված է եղել սկսել ժամը 11-ին։ Նկարն արված է 11:03: Հենց այսքան Սյունեցի է եկել իր հետ հանդիպելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը՝ հրապարակելով լուսանկար և տեսանյութ:

«Մնացածը՝ բերված մարդիկ են։ Վիդեոյում կարող եք տեսնել մոտ 270 մեքենա, որ գալիս ա Նիկոլի հետ (այդ թվում՝ Գռզոյի տղու կարմիր «յաշիկը»)։ Մինչ այդ էլ են եկել ու հետո էլ շուրջ 60 մեքենա։
Ընդհանուր 400-ից ավելի մեքենա է ուղեկցում կապիտուլյանտին։ Էս ա իր աջակցությունը Սյունիքի մարզում»: