«Բացահայտ վրաերթի կադրեր». Փաշինյանի անվտանգության ավտոմեքենան միայն հրաշքով չի բախվել Կարին Տոնոյանի մեքենային (տեսանյութ)
Կադրերը, թե ինչպես են այլոց անվտանգության հաշվին ապահովում Փաշինյանի անվտանգությունը. Մենք բառացիորեն հրաշքով ենք փրկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» շարժման ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը, ով տեսանյութ է նաև հրապարակել:
«Նշեմ, որ մեր ավտոմեքենայի մեջ էր 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նման վարք երբևէ չեմ տեսել»,-գրել է նա, ով իր գրառումը վերնագրել է. «Բացահայտ վրաերթի կադրերը»:
Տեսանյութը՝ ստորև