Պատկերացնո՞ւմ եք՝ մի մուրճ էլ ես վերցնեմ, բռունցքս հերիք ա. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ բացատրեց, թե ինչ է նշանակում Փաշինյանի մուրճը:
«Ես կուզեի մի փոքր բացատրություն տալ, թե ինչու է ինքը մուրճ օգտագործում: Դա սովորական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ ինքը ցույց է տալիս ուժի սիմվոլ: Քանի որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, այդ մուրճով ուժ ցույց է տալիս այն մարդկանց, ովքեր ունեն ցածր գիտակցություն: «Իմ դարդերը քիչ էր, հարևանն էլ «Մերսեդես» առավ» սերիայի մարդկանց ինքը փորձում է քաշել իր կողմ: Ինչ վերաբերում է մուրճին, ապա մերը մուրճ չի, մերը, ժողովրդական լեզվով ասած, կուվալդ ա»,- ասաց Հակոբյանը:
Դրան հաջորդեց «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի անհամաձայնությունը Հակոբյանի հետ:
«Չէ, չէ, մի րոպե, առանց էն էլ ինձնով մեր ժողովրդին են վախեցնում: Պատկերացնո՞ւմ եք՝ մի մուրճ էլ ես վերցնեմ: Մենք մուրճը միայն շինարարական նպատակներով ենք օգտագործելու: Մեր մուրճը դա է լինելու: Բռունցքս հերիք ա»,- ասաց Քոչարյանը: