Իսկ իրականության մեջ մեր պատերազմը չի ավարտվել և այո´ պետք է պատերազմի պատրաստվել. Թևան Պողոսյան
Փաստորեն 13 տարի պահանջվեց, որ իրազեկեին, թե թաթար-մոնղոլները ոչ թե անձերի մասին էիր ասում, այլ պետական կառավարման։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը.
«Այն, որ 13 տարի լրատվական դաշտում, ԱԺ ամբիոնից հնչած ելույթներում, հարցազրույցներում, սխալ էին օգտագործում, պիտակավորում, վիրավորում և որպես արդյունքում ունեցանք թշնամանք, հեչ տեղին չէր հա՞ էն ժամանակ ասել` ազգ սխալ եք հասկացել, կամ գոնե փաք կուսակցական հանդիպումներում բացատրեին, որ տղեք մի´ արեք դա հանրային, ես այլ բան եմ ասել, բա ես պետական այր եմ, իմ խոսքը սխալ մի օգտագործեք:
Աստված պահապան մեր ազգին, որ մի օր ունակ լինի ձևակերպել ազգային երազանք՝ վերականգնել մեր հայրենիքը 1994-ի սահմաններով և գնա դրա հետևից:
Դե իսկ մնացածը մեկնաբանեմ հենց իր տրամաբանության մեջ։ Եթե Քոչարյանի, Սարգսյանի կամ մնացածների ծրագրերում Արցախի Հանրապետության տարածքի մի մասի վերականգնումն իր համար նշանակում է նոր պատերազմ, ապա իր առաջարկը նշանակում է բրախել ամբողջ Արցախը և օգնել իրագործել արցախահայության ցեղասպանություն։
Իսկ իրականության մեջ մեր պատերազմը չի ավարտվել և այո´ պետք է պատերազմի պատրաստվել։ Այլ պարագայում առաջինը տոմսդ գնիր և մեկնիր մի այլ տեղ, քանի որ դու էլ Հայաստանը չես սիրում։ Հիշացնեմ Մոնթեի խոսքը. եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայ ազգի պատմության վերջին էջը»։