Արցախյան հակամարտության հարցը փակված չէ. Արթուր Վանեցյան
Երկրի տարբեր հատվածներում մուրճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է: Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ արցախյան հակամարտության հարցը փակված չէ:
«Արցախյան հարցի լուծումը պետք է տանք հիմնվելով հիմնական սկզբունքների վրա՝ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման իրավունք»,-նշել է նա:
Վանեցյանի խոսքով՝ պետք է վերականգնվի փլուզված անվտանգային համակարգն ու դաշնակցային հարաբերությունները հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ: