Սյունիքի մի քանի ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ եմ տալիս պառկել ասֆալտի՝ իմ նշած հատվածներին, սելֆի անել և հրապարակել իրենց ֆեյսբուքյան էջում. Փաշինյան
Սյունիքի մարզի Գորայք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոմանք փորձում էին ի ցույց դնել, թե Սյունիքը և սյունեցին հակադրված է մնացած Հայաստանին, և երեկ այդ պրոպագանդիստական սուտը ուղղակի ջարդուփշուր եղավ և ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու։
«Որպես բարի կամքի արտահայտում՝ ես կարամ ասեմ, որ այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ առաջիկա օրերին պառկել ասֆալտի՝ իմ նշված հատվածներում, սելֆի անել և այդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, որպեսզի ազգային համաձայնության մթնոլորտում այդ խնդիրը լուծենք»,- ասաց Փաշինյանը։