Չինական պարեկային նավերը մուտք են գործել վիճելի համարվող Սենկակու կղզիները
Չինական չորս պարեկային նավեր ջուր են մտել Սենկակու կղզիների մոտ, որոնք Ճապոնիան համարում է իր սեփական տարածքը։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Նշվում է, որ նավերը Սենկակուի տարածքում մնացել են շուրջ մեկուկես ժամ, որից հետո նրանք շարունակել են նավարկել հարակից տարածքում:
Սենկակու կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև: Ներկայումս կղզիները վերահսկվում են Տոկիոյի կողմից, որը պնդում է, որ կղզիները գտնվում են Ճապոնիայի իրավասության տակ 1895 թվականից: