Այնքան կուզեի գոնե մեկ րոպեով գրկեի ու կարոտս մի փոքր թեթևանար. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Ալբերտի արխիվից և հուզիչ գրառում արել:
«Ալբերտ ջան տղես, գարունն անցավ, ամառն եկավ, առանց Քեզ ու դեռ ինչքան եղանակներ, կգան կանցնեն առանց քեզ, Կյանքը անիմաստ ա առանց քեզ: Այնքան կուզեի գոնե մեկ րոպեով գրկեի ու կարոտս մի փոքր թեթևանար:
Ի'մ Անմահ Հերոս Ալբերտ Հովհաննիսյան»,- գրել է հերոսի հայրը: