Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է դասեր քաղել տարածաշրջանի գործընթացներից
Համաշխարհային հանրությունը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu-ն:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության և խաղաղության օգտին: «Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը օկուպացիայից: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Չավուշօղլուն։
Նա շեշտել է, որ Հայաստանը, որը տարիներ շարունակ մեկուսացել է տարածաշրջանային համագործակցությունից, պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղություն:
Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայի Դիվանագիտական ֆորումում: