Ժողովուրդ ջան, ամոթ է այսօր չսատարել Ռոբերտ Քոչարյանին և նրա կողքին չլինել. Վահե Հակոբյան (տեսանյութ)
«Մեր ազգը սկսել է ինքնամաքրվել, ձևավորվում է նոր մի մեծ հասարակական զանգված, որը գալիս է մեր դաշինքի հետևից»,- Արթիկում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ ավելացնելով, որ դաշինքն ունի հարյուր հազարավոր հետևորդ։
«Ամոթ է այսօր չսատարել Ռոբերտ Քոչարյանին։ Մեր դրական բրենդը ձևավորված է ամբողջ հանրապետությունով։ Մենք գալիս ենք հստակ ծրագրով, մենք բերում ենք այնպիսի մարդկանց թիմ, ովքեր ունակ են աշխատել և ստեղծել հանուն հայրենիքի։ Եթե մենք ուզում ենք, որ մեր սերունդներն ապրեն Հայաստանում, հունիսի 20-ին պետք է ընտրենք համար 24-ը»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում