Պուտինն ու Բայդենը հանդիպել են Ժնևի գագաթնաժողովից առաջ
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը միմյանց ողջունել են ձեռքսեղմումով; Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պուտինը առաջինն է ժամանել Վիլլա Լա Գրանժ, որտեղ արդեն իսկ սկսել է գագաթնաժողովը։ Բայդենը ժամանել է մոտ 12 րոպե անց: Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինի հետ լուսանկարվելուց հետո նրանք միմյանց ձեռք են սեղմել և անցել բանակցությունների:
Առաջինը, ով ձեռքը մեկնել է, Միացյալ Նահանգների նախագահն է եղել:
Սա Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումն է: