Հունիսի 20-ին ՀՀ պատիվ ունեցող քաղաքացիները կապիտուլյանտին շպրտելու են քաղաքական աղբատեղի. Սոս Հակոբյան
«Կապիտուլյանտը ՀՀ-ում այլևս չունի մեծամասնություն: Չունի ՀՀ բնակչության մեծամասնության վստահությունը»: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա նշել է, որ կապիտուլյանտը պարտվում է և շատ շուտով՝ հունիսի 20-ին ՀՀ պատիվ ունեցող քաղաքացիները նրան շպրտելու են քաղաքական աղբատեղի:
Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ-ի ազգային շահերին:
«Միակ վարչապետի թեկնածուն, ով նախընտրական շրջանում այցելել է Արցախ՝ Արթուր Վանեցյանն է: Մեզ համար կարևոր են Ստեփանակերտի, Մոսկվայի և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի հետ հարաբերությունները»,- նշել է Հակոբյանը: