Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից
Հունիսի 16-ին, ժամը 01։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տոլորսի ջրամբարն ավտոմեքենա է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Խ․) ընկել է Տոլորոսի ջրամբարը․ տուժածներ չկան:
Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։