Մարինա Պողոսյանը ներողություն կխնդրի Գևորգ Պետրոսյանի եղբորից՝ Էդգար Պետրոսյանից
Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Որպես իրավապաշտպան ներկայացող Մարինա Պողոսյանը լրատվական կայքերից մեկին հարցազրույց տալիս վիրավորական արտահայտություններ էր կատարել Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության վստահորդ, դատախազ Էդգար Պետրոսյանի հասցեին։
Շնորհիվ հետևողական պայքարի, Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան Անի Մուրադյանի ջանքերի և դատարանի իրականացրած օբյեկտիվ քննության՝ հնարավոր եղավ ապացուցել, որ Մարինա Պողոսյանի հնչեցրած գնահատակաները իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ։ Այդ արտահայտությունների համար Մ․ Պողոսյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Պետրոսյանից և կվճարի դրամական փոխհատուցում։
Այսպիսի դատական ակտերը կարևոր են ազատ խոսքը ամենաթողությունից տարբերակելու համար։
Լիահույս ենք, որ Մ․ Պողոսյանը դասեր կքաղի վճռից»։
Նշենք, որ Էդգար Պետրոսյանը ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է։