Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի վերջին ծառայությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգեւորականները, մի խոսքով՝ բոլորը։

Նրան հակադարձումների պակաս նույնպես չկա՝ ընդդիմախոսները, ավելի մեծ երեւակայություն ցուցաբերելով՝ ներկայացնում են մուրճի կիրառման ամենատարբեր սցենարներ, որոնց հանրագումարում մուրճը բումերանգի էֆեկտով հարվածելու է Նիկոլ Փաշինյանին։

Մուրճը, մի խոսքով, առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը երեւի չգիտի, կամ նրան գուցե խնայել ու չեն զեկուցել, որ մուրճը, բացի մեխին հարվածելուց կամ մեխեր հանելուց, ունի նաեւ այլ կիրառություն եւ օգտագործվում է, այդ թվում՝ բժշկության մեջ։ Հոգեբաններն ու հոգեբույժները մուրճի հարվածների միջոցով որոշում են հիվանդների ռեֆլեկտիվ արձագանքները՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով։ Մեր հասարակությունը, լայն իմաստով, այսօր գտնվում է այդպիսի պացիենտի կարգավիճակում, քանի որ երեք տարի շարունակ նրա հոգեբանությունը խեղվել է անկարելիության աստիճանի։

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն եւ ոչ միայն նորագույն պատմության մեջ հոգեկան առողջության խնդիրը չի արտահայտվել այնքան խորը եւ այնքան սուր, որքան Նիկոլ Փաշինյանի հակակառավարման երեք տարիների ընթացքում։

Իսկ դա նշանակում է, որ նաեւ մեր հասարակությունը հոգեկան ապաքինման անհետաձգելի անհրաժեշտություն ունի։ Այդ առումով Հայաստանով մեկ մուրճը ձեռքին շրջող Նիկոլ Փաշինյանը մեծագույն, շատ հնարավոր է՝ վերջին ծառայությունն է մատուցում հասարակությանը։ Մուրճը պարզած նրա յուրաքանչյուր հայտարարություն մարդկանց համար ունենում է ճիշտ այն նշանակությունը՝ ինչ մուրճով հիվանդի ծնկին հարվածող հոգեբույժի պարագային։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր մուրճի աներեւույթ հարվածներով արթնացնում է հասարակության ռեֆլեքսները, ինչը, թեեւ ոչ երաշխավորված, այդուհանդերձ ապաքինման հույս է ներշնչում։ Հունիսի 20-ի ընտրությունները պարզ կդարձնեն՝ ի՞նչ ազդեցություն են թողել եռամյա բարոյալքված հասարակության վրա Նիկոլ Փաշինյանի մուրճի հարվածները։ Կախված ընտրության արդյունքներից, հասարակությունն ու պետությունը կարող է առողջացման թեկուզ երկարատև ուղեգիր ստանալ կամ արժանանալ «հիվանդն անբուժելի է» անապագա ախտորոշմանը։

Առաջին դեպքում մուրճը կարող է օգտագործվել՝ որպես համապատասխան քրեական գործի իրեղեն ապացույց, երկրորդ պարագայում՝ այն նպատակներով, ինչի համար հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Հասարակությունը կա՛մ կարող է ընդունել իրեն առաջարկվող «մեխի գլխի» կարգավիճակը, կա՛մ կարող է մուրճին հաղորդել իր բազմաթիվ նշանակություններից մեկը, այդ թվում՝ առողջապահական նշանակությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: