Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր
Քաղաքականություն

Ձայնագրությունը կարող էր հանրայնացվել Գասպարյանի կամ Պապիկյանի կողմից, կամ՝ նրանց գիտությամբ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի թեման լայն արձագանք է գտել։ Ընդհուպ այն աստիճանի, որ զրույցի մասնակիցներից մեկը՝ Դ․ Գասպարյանը, հանդես է եկել լրացուցիչ մեկնաբանություններով, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն, մոլորության մեջ են գցում հանրությանը, մութը ցրելու փոխարեն այն ավելի են թանձրացնում։

Եվ այսպես՝

1․ զուտ մասնագիտական տեսանկյունից տեղեկացնենք, որ հրապարակված ձայնագրությունը նման է ձայնային հաղորդակցության եղանակով տեղեկատվության փոխանակումների /4-ը՝ Պապիկյան, 2-ը՝ Գասպարյան/, ինչը նշանակում է, որ դրանք հեռախոսային խոսակցություններ չեն,

2․ ձայնային հաղորդագրությունները «մոնտաժված և կտրտված» չեն, խոսքի ընդհատումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրա շարանը ամբողջությամբ չի հրապարակվել,

3․ Դ․ Գասպարյանի հայտարարությամբ ձայնային հաղորդագրությունները միմյանց են ուղարկվել նոյեմբերի 16-ին, այնինչ, ըստ մամուլում եղած հրապարակումների, խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը՝ Դ․ Գասպարյանին և Ս․ Պապիկյանին առաջարկում ենք հրապարակել իրենց հեռախոսների արխիվային տվյալները՝ screenshot-ը, որից ակնհայտ կդառնա, թե խոսակցությունն իրականում երբ է կայացել,

4․ Դ․ Գասպարյանը պարզաբանող հայտարարության մեջ պնդում է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, քանի որ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ քաղաքական գործչով։ Դ․ Գասպարյանի պնդումն անհիմն է, քանի որ այս փուլում ևս Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուից հրաժարվելու դեպքում ՔՊ-ի կողմից կարող էր առաջադրվել ցանկացած այլ անձ, այդ թվում և Սուրեն Պապիկյանը,

5․ Դ․ Գասպարյանը ձայնագրության մեջ նշում է, որ Ն․ Փաշինյանն «անցնում է թիմակիցների վրայով», վիրավորում, նեղացնում է նրանց, այնինչ իրենց թիմակիցները կանգնած են եղել հեղափոխության ակունքներում, գաղափարի մարտիկներ են։ Ակնհայտ է, որ ձայնագրությունում որևէ խոսակցություն չկա, որը վերաբերի Ն․ Փաշինյանի նախորդ օրվա՝ նոյեմբերի 15-ի կոչին, որով նա պատերի տակ վնգստացողների հարցը վերջնականապես լուծելու համար դիրքերից Երևան էր կանչում զինված ջոկատներին։ Վերոգրյալից ակնհայտ է, որ Դ․ Գասպարյանն իր մեկնաբանող հայտարարությամբ ձայնագրության բովանդակությունը խեղելու, հանրությանը շեղելու, մոլորության մեջ քցելու նպատակ է հետապնդում, փորձում է պացիենտի հոգեկան վիճակի սրացումը վերագրել ավելի վաղ ժամանակահատվածի՝ ընդգծմամբ, թե իբր նրա մոտ ներկայումս առկա են կայունացածման միտումներ։ Ձայնագրությունից առավել քան հստակ երևում է, որ խոսակցությունը բացառապես վերաբերել է Փաշինյանի կողմից իր թիմակիցներին վիրավորելուն, «վրայով անցնելուն», այլ ոչ նոյեմբերի 15-ին արված ցինիկ հայտարարությանը։

Այսպիսով ակնհայտ է, որ վերը նշված ձայնային հաղորդակցությունները կարող էին հանրայնացվել Դ․ Գասպարյանի կամ Ս․ Պապիկյանի կողմից կամ նրանց գիտությամբ։ Հակառակ պարագայում նրանք պարտավորված են հիշել, թե որտե՞ղ և ի՞նչ մտերմիկ հանգամանքներում կարող էին իրենց բջջային հեռախոսներն անուշադրության մատնել, մուտքի գաղտնաբառը բաց պահել, որը երրորդ անձին հնարավորություն կտար տիրապետել խիստ անձնական բնույթի ինֆորմացիային։ Այն ժանմանակ վարչապետի վարքագծից խիստ հուզված Էջմիածնի քաղաքապետը փաստորեն ներկայումս քար լռության է մատնել նույն այդ վարչապետի «չագուճով» ման գալու, հանրությանն ահաբեկելու հանգամանքը, ավելին, շարունակում է հավատարմության երդումներ տալ նրան։

Հետաքրքիր է լսել Դ․ Գասպարյանի ու Ս․ Պապիկյանի մեկնաբանությունները վերը շոշափված հարցերով, ինչպես նաև իմանալ՝ արդյո՞ք իրավապահ մարմիններին տրվել է հաղորդում, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՛ւ»: