Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել մեղադրյալ․ Վանեցյանը՝ Մարգարյանին «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկելու մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Այդ շարքում հարց է հնչել, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀՀԿ անդամ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցակում անմիջապես 2-րդ տեղ զբաղեցնելու փաստը։

- ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։

 - Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։

Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանին, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։

Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։ Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։