ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ
Հասարակություն

Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ․ Ավետիսյան

2019թ․ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020թ․ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը.

Նախորդ մեկուկես տարում սննդամթերքի միջին գներն աճել են շուրջ 15 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքի միջին գները՝ 30-40 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։

2020թ․ սկզբից անապահովության նպաստների չափերը չեն բարձրացել։ Թոշակի միջին չափը բարձրացել է շուրջ 5 անգամ ավելի պակաս, իսկ նվազագույն աշխատավարձը շուրջ 2 անգամ ավելի պակաս չափով, քան առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։ Անապահով ընտանիքների իրական եկամուտները հետևողականորեն նվազել են։

Թոշակի ամսական միջին չափով հնարավոր է կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի ծախսին։

Այսինքն՝ ավելանում է աշխատող աղքատների թվաքանակը, աղքատները դառնում են ծայրահեղ աղքատ, իսկ ծայրահեղ աղքատները մոտենում են սովամահության։

2018-2020թթ․ տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն և տեղավորվել աշխատանքի՝ ոլորտի պատասխանատուների անգործության և կառավարման ձախողումների հետևանքով։ Մասնավորապես, զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել են 75 տոկոսով, 2019թ․՝ 50 տոկոսով։ Ձևական կատարողական ապահովելու համար 2020թ․ դեկտեմբերին 13 ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամից՝ չծախսված շուրջ 1 միլարդ դրամը ոտքի վրա հատկացրեցին միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցին՝ որպես նոր ծրագիր, չնայած ներդրաված է 2014թ․-ից։

Եվ այս խորացող ճգնաժամի պայմաններում արդեն տևական ժամանակ «դուխովների» խմբակը չունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Մնաց 3 օր։ Սոցիալական խորացող ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհ կա։ Ընտրությունը շատ պարզ է։

Կոչ եմ անում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անապահով, գործազուրկ, հաշմանդամություն ունեցող իմ հայրենակիցներին․

ընտրել ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «Հայաստան» դաշինքին։

Մենք ձևակերպել ենք սոցիալական պաշտպանության քաղաքականության իրական նպատակներ, կոնկրետ առաջնահերթություններ՝ չափելի արդյունքներով․

- յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է կրթության, աշխատանքի և կեցության անհրաժեշտ պայմաններ՝ իր աշխատանքով, իր և իր ընտանիքի բարեկեցությունը կառուցելու համար։

- յուրաքանչյուր ընտանիք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ոք կզգա պետության անմիջական և համարժեք աջակցությունը,

- անապահով ընտանիքների աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ կապահովվի կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով,

- թոշակների, նպաստների և աշխատավարձերի առաջանցիկ բարձրացման, երկրում իրական միջին խավի ձևավորման և կայացման նպատակով սոցիալական պաշտպանության քաղաքականությունը հետևողականորեն գործադրվելու է կենսապահովման նվազագույն բյուջեն, հիմքում դրվելու է ինդեքսավորման գաղափարը,

- խթանելու ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, մեծացնելու ենք արհեստակցական և գործարարների միությունների դերը` սոցիալական երկխոսության և գործընկերության կայացման ճանապարհով: