Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. դատախազությունը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալՔվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՏնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են. Արդարադատության նախարարությունՆորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՁերբակալված Կ․ Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվելՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿԱնպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ ԾառուկյանԵրեկ Հակակռուպցիոնի բենեֆիսն էր. տպավորություն է, որ բոլոր քաղաքացիներին ձայնագրում են. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Քանի մարդ է քվեարկել ժամը 11։00-ի դրությամբԽուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿԸնտրությունների ելքը պետք է որոշեն Կապանը, Գյումրին, Վանաձորն ու մեր մյուս բնակավայրերը, ոչ թե այլ երկրները. Արման ԹաթոյանՔվեարկությունս տևեց 8 րոպե, որի ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա ԷլիբեգովաԺողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել ԿարապետյանՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համարԿոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվումԳյումրիում իրավապահները խուզարկում են Կարապետ Պողոսյանի տունըԻ՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդներըՄի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել Բագրատ Սրբազանը մեկնեց Իջևան՝ մասնակցելու ընտրություններին. նրան ուղեկցում են Պրոբացիոն ծառայության աշխատակիցները (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. «Ուժեղ Հայաստան»«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանըԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ)Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում․ Բագրատ Սրբազանը դիմում է հանրությանըՈւՂԻՂ․ Վեհափառ Հայրապետն ընտրում է. Հայաստանում ԱԺ ընտրություններ ենՀԱԿ-ը ահազանգում է ընտրական իրավունքի ոտնահարման մասինՄԻՊ-ի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկումԸնտրական գործընթացում ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, որոնք արագ լուծվում են. ԿԸՀ նախագահԳիշերը ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահՈստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ․ ՆԳՆ պարզաբանումՄահացել է դերասան Խաչատուր ՀունանյանըԸնտրատեղամասերի բազմաթիվ տեսախցիկներ կամ չեն աշխատում, կամ չկան, կամ նորմալ ցույց չեն տալիս. ահազանգՎաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ ենԱհազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՀայաստանի ընտրությունները չեն կարող համարվել օրինական. Դմիտրի ՄեդվեդևԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆՁերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
Վազող տողեր

Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան

ՀՀ Զինված ուժերի գլխավորև շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարյանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ:

Ստորև ներկայացնում ենք ուղերձը.

«Հարգելի հայրենակիցներ,

իմ զինակից ընկերներ՝ Իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։

Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, եւ անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ եւ փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։

Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։

Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին՝ Ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը եւ ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել թե ով է ներկայացնում իշխանությունը:

Սակայն այսօրվա գործող իշխանությունների ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը եւ Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ բոլոր այն առողջ ուժերին,որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ»: