Հայաստանում այսօր լռության օր է. քարոզչությունն արգելվում է
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր՝ հունիսի 19-ին, Հայաստանում լռության օր է:
Երեկ երեկոյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են քարոզարշավը և իրենց խոսքն են հղել ընտրողներին:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։