Հրազդանի 10-ամյա բնակիչը իր վարած կվադրոցիկլով բախվել է ցանկապատին. նա և 13-ամյա ուղևորուհին հոսպիտալացվել են
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Աշոտ Մ-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է Ջրառատ թաղամասի թիվ 557 ցանկապատին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Աշոտ Մ-ն և նրա ուղևորուհին 13-ամյա Մելինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստավում։