49 օտարերկրյա ԶԼՄ հավատարմագրվել է ՀՀ արտահերթ ընտրությունների լուսաբանման համար
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների։ Այդ մասին տեղականում ենք ԿԸՀ-ի կայքէջից։
Նշված ԶԼՄ-ների թվում առավել գերակշռում են ռուսական լրատվամիջոցները։ Ընտրությունների լուսաբանման համար Հայաստան են ժամանել նաև գերմանական, ֆրանսիական, իսրայելական, իսպանական, չինական, քրդական, էստոնական ԶԼՄ ներկայացուցիչները։
Նկատենք, որ այս ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու միջազգային շատ դիտորդներ հետևել են նաև քարոզարշավների ընթացքին՝ ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև բոլոր այն համայնքներում, որտեղ այս կամ այն քաղաքական ուժը քարոզարշավներ է իրականացրել:
Միջազգային դիտորդները նաև իրենց մոտ նշել են այն լրատվամիջոցներին, որոնք այդ պահին լուսաբանել են քարոզարշավը:
NEWSPRESS.am-ը ներկայացնում է հավատարամագրված օտարերկրյա ԶԼՄ-ների ցուցակը.
