Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը ՔՊ հավաքին համակարգել է Վիլեն Գաբրիելյանը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի և «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ:

Անկախ քննության են ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:

Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի 18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:

Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:

Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:

Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ու աշխատակիցներին, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:

Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:

Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման, խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:

Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցության համար վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձաանագրել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:

Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով:

Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը:

Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն»։