Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: 12 ժամվա ընթացքում ընտրողները պետք է ընտրություն կատարեն 21 քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջև:
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. Ազատություն կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. Միասնական հայրենիք կուսակցություն
8. Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. Ազատ հայրենիք դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. Վերելք կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ. միասնական հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. Հայաստան դաշինք
25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական
կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: