Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է ՔՊ-ն. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ընտրությունների վերահսկման կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։ Նրանց հանձնարարվել է այցելել ՔՊ գրասենյակներ և ստանալ թռուցիկների փաթեթները»,-հայտնում են կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի տարբեր փողոցներում տարածվել են «Պռիվետ Ռոբ։ Հայասպան» գրությամբ թռուցիկներ։