Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպվում են պատշաճ մակարդակով․ Դմիտրի Կոբիցկի
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպվում են պատշաճ մակարդակով։ Այս մասին Ria.ru-ին ասել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին:
Նա մասնավորապես նշել է․«Քարոզարշավն անցկացվել է սեղմ ձևաչափով, բոլոր թեկնածուները պատրաստվել են ընդամենը 12 օր: Կարծում ենք, որ ԿԸՀ-ն ամեն ինչ արել է, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ մակարդակով` համաձայն ազգային օրենսդրության և ժողովրդավարական նորմերի: Ընդհանուր առմամբ ... մենք չունենք ինչ-որ մեկնաբանություններ»։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ թեկնածուները նյարդայնանում են և անհանգստանում, քանի որ նրանք թերություն են համարում այն սեղմ ժամանակահատվածը, որը հատկացվել է իրենց ծրագրերի ներկայացման համար։