12:30-ի դրությամբ՝ Exit poll-ի առաջին փուլի արդյունքների ամփոփմամբ, ընտրությանը մասնակցած քաղաքացիների 20.5%-ը իր ձայնը տվել է ԲՀԿ-ին. Business-dialog
«Բիզնես-Դիալոգ» խորհրդատվական գործակալությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
20.06.2021թ. «Բիզնես-Դիալոգ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ համապատասխան մեթոդաբանությամբ, ըստ ընտրանքի ՀՀ տարբեր ընտրատեղամասերում 4 փուլով իրականացնելու է արդեն իսկ քվեարկած և ընտրատեղամասերից դուրս եկած քաղաքացիների ելքային հարցումներ՝ exit-poll.
Ժամը 12:30-ի դրությամբ՝ Exit poll-ի առաջին փուլի արդյունքների ամփոփմամբ, ընտրությանը մասնակցած քաղաքացիների 20.5%-ը իր ձայնը տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 3%-ը՝ հրաժարվել է հարցմանը մասնակցելուց: