Ոստիկանությունն ընտրտեղամասերից բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց․ Արսեն Բաբայան
Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունն ընտրական տեղամասերից բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց: Նրանց 1,5 ժամ անհիմն պահում են, հետո ազատ արձակում:
Պատճառն ակնհայտ է, իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընտրությունները չլինեն վերահսկելի: Այս մասին իր էջում գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։