7/42 ընտրատեղամասում ընտրողների բարձր ակտիվություն է, միջադեպեր չեն գրանցվել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված թիվ 7/42 տեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով, ժամը 17։00-ի դրությամբ միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Արկադի Հարությունյանը։
Տեղամասում կա 1739 ընտրող՝ 1734 ընտրող, գումարած ևս 5-ը՝ ավելացված ցուցակներով, որոնցից ընտրությանը մասնակցել է ավելի քան 700-ը, ինչը գերազանցում է ընտրության իրավունք ունեցողների 40 տոկոսը։