Կրակոցներ՝ Բեռլինի կենտրոնում. կան վիրավորներ
Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ երեք մարդ ծանր վիրավորվել է։ Հանցագործը դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական շրջանում գտնվող բարերից մեկի մոտ: Նշվում է, որ տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանք հոսպիտալացվել են:
Հանցագործը փախուստի է դիմել: Այժմ տեղում աշխատում են իրավապահները։ Տարածքը շրջափակված է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: