Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հաղորդվել է կորոնավիրուսային վարակի նոր շտամի ` դելտա պլյուսի 20 դեպքի մասին։ Այս մասին India TV-ին հայտնել է բժշկական կրթության և հետազոտությունների վարչության պետ, դոկտոր Թ.Պ.Լախանը:
Ըստ ԱՀԿ-ի՝ B.1.617 կորոնավիրուսի շտամը գրանցվել է Հնդկաստանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Մահարաշտրա նահանգում: Վերջերս այն հայտնաբերվել է նաև շատ այլ երկրներում:
Նախկինում հայտնաբերվել էր այս շտամի երեք ենթատեսակ՝ B.1.617.1, B.1.617.2 և B.1.617.3։ Նոր շտամով վարակվելու հինգ դեպք է գրանցվել Ռաթնագիրի նավահանգստային քաղաքում, մինչդեռ վարակվածներից երկուսի մոտ հիվանդությունն անցել է թեթև ախտանիշներով։