Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել երկրների միջև հարաբերությունների կարգավորումը. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկու երկրների միջև կարգավորել հարաբերությունները։
Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը հայտնի է և մնում է անփոփոխ, այն մեկ անգամ չէ, որ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պաշտոնական Բաքուն կարծում է, որ տարածաշրջանի երկրների փոխգործակցությունն այլընտրանք չունի, հավելել է Բայրամովը։