Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ. Դմիտրի Պեսկով
Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը Հայաստանում կայացած ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը, մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկություններն այն մասին, որ այս ընտրությունները տեղի են ունեցել: Եվ իհարկե, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ:
Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին և նրանց ընտրություն»,-պատասխանել է Պեսկովը` Ria.ru-ի այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ընտրությունների արդյունքները Հայաստանում: