Բաքուն մանրամասնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից` ընտրություններից հետո
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նշել է.
«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճիշտ, իրական եզրակացություններ կանի քաղաքական ճգնաժամի իրավիճակից։ Այս ճգնաժամի արմատները խորն են, և դրա պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների և ուժի խախտումն է », - նշել է Բայրամովը` այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկու երկրների միջև կարգավորել հարաբերությունները։