ԱԻ նախարարը, աշխատանքից ազատման սպառնալիքով, ստիպել է աշխատակիցներին ներկա գտնվել Փաշինյանի հրավիրած հավաքին
Newspress.am-ն ահազանգ է ստացել, որ այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կրկին ստիպել է աշխատակիցներին ներկա գտնվել Հանրապետությսն Հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փրկարար ծառայության աշխատակիցների նկատմամբ հրապարակում հսկողություն է սահմանվել, 3 անգամ ներկա֊բացակա արվել, պարզելու համար, թե արդյոք վերջիններս չե՞ն լքել հանրահավաքը։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս, աշխատակիցներին սպառնացել են ազատել աշխատանքից։