Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել (լուսանկարներ)
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ որ շան ձագեր, անբարոյականի զավակներ նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ։ Դուք երազելու եք, որ սատկեք...»:
Նշենք, որ Միհրան Հակոբյանը քաղաքական-հասարակական գործիչ է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել:
Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք»:
Շահնազարյանը կից նաև լուսանկարներ է հրապարակել:


