Դժվար եմ ինձ տեսնում խորհրդարանում․ ես գործադիրի մարդ եմ. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց մանդատը վերցնելու մասին:
«Ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան։ Մի մասը կարծում է, որ ճիշտ է՝ ես լինեմ խորհրդարանում և օգտագործեմ խորհրդարանի ամբիոնն ու հնարավորությունները քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժի։ Անձնապես այդպիսի ցանկություն չունեմ: Հակված եմ դա չանելու, բայց դեռ վերջնական որոշում չունեմ։ Պետք է սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի կայացնեմ այդ որոշումը։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։