ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ընտրությունների կապակցությամբ. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընդհանուր առմամբ դրական գնահատականը: ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ մարդկանց իրավունքների եւ ընտրողների իրավունքների հիմնական ազատությունները հարգվել են, թեկնածուները կարող էին ազատ քարոզարշավ վարել, եւ ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ձայների հաշվարկը ընտրությունների օրը:
Կոչ ենք անում բոլոր հայերին անկախ քաղաքական պատկանելիությունից հարգել այս ընտրությունների արդյունքները՝ և դրանց հաստատումից հետո օգտագործել բողոքարկման իրավական ընթացակարգը եւ զերծ մնալ քաղաքական վրեժից»:
Ընդգծենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս խոսեց Հայաստանում անցկացված ընտրությունների մասին և ընդգծեց Փաշինյանի թիմի տարած համոզիչ հաղթանակը: